ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Թռել» ենք, սակայն` ռեկորդ սահմանելով

«Թռել» ենք, սակայն` ռեկորդ սահմանելով
28.07.2015 | 12:18

Որպեսզի այնպես չստացվի, թե, քավ լիցի, հայկական ակումբային ֆուտբոլում միայն ամենայն հայոց չեմպիոն «Փյունիկն» է ու վերջ, ներկայացնենք Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների որակավորման երկրորդ փուլին մասնակցած մեր մյուս երկու թիմերի՝ «Շիրակի» ու «Ալաշկերտի» հանդիպումները նույնպես:
Գյումրեցիները շվեդական ԱԻԿ-ի հետ պատասխան խաղը ևս «թագավորեցրին» պարտությամբ՝ 2:0, իսկ «Ալաշկերտը» ատամ ցույց տվեց ղազախական «Կայրաթին»՝ դրսում 0:3 հաշվով կրած պարտությանը պատասխանելով 2:1 հաշվով հաղթանակով: Ճիշտ է, մեր այս ակումբն էլ դուրս մնաց հետագա պայքարից, բայց, բոլոր դեպքերում, եկեք, Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ արժանին մատուցենք տղաներին ու ասենք՝ կեցցե՛ք:
Երկրորդ փուլի արդյունքներով մեր հույսի երեք թիմերն էլ դուրս մնացին պայքարից, սակայն մրցաշրջանի արդյունքներով դասակարգման աղյուսակում հայկական ակումբներն ամբողջ երեք հորիզոնականով վեր բարձրացան:
Լա՞վ է:
Հարկավ լավ է, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ դասակարգման աղյուսակում նման առաջընթաց երբևիցե չենք ունեցել:
Սակայն ամեն լավ չէ, որ լավ է, ու ահա թե ինչու:
Պատկերացնո՞ւմ եք՝ ևս մեկ-երկու տարի նման վերելքով հանդիպումներ, ու մեկ էլ տեսար մերոնք որակավորման փուլին սկսեցինք մասնակցել միանգամից երկրորդ փուլից: Այ, հենց այստեղ է թաղված շան գլուխը: Երկրորդ փուլում այլևս դժվար գտնվեն սիրողական մակարդակի ակումբներ ու, մասնավորապես, «Փյունիկն» ի՞նչ է անելու: Մինչդեռ առաջին փուլում ճակատագիրը նման հնարավորություն ընձեռում էր ու դեռ կարող էր ընձեռել, ինչը փորձառության առումով պակաս կարևոր գործոն չէր ու չէ: Ահա թե ինչու ենք ասում՝ ամեն լավ չէ, որ լավ է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ